Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ալթունյան. «Քաղաքացին չի գնում պոլիկլինիկա, որովհետեւ անձրեւ է գալիս ու շտապօգնություն է կանչում» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 06,2017 15:45

«Բոլորովին չեզոքացված է, բոլոր հիվանդներն ապաքինվել են, շրջանում ավելի քան 450 բնակիչներ ստացել են պատվաստանյութ»,-այսօր անդրադառնալով Տավուշի մարզում տարածված տուլարեմիա հիվանդությանն՝ ասաց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

Նախարարը ասուլիս էր հրավիրել` տարին ամփոփելու:

Aravot.am-ի հարցին, թե տարիներ առաջ էլ Գեղարքունիքի մարզում տուլարեմիան բռնկվեց եւ ոլորտի պատասխանատուներն արդեն գիտեին այդ հիվանդության մասին, ինչո՞ւ այս անգամ չկարողացան շուտ ախտորոշել եւ սխալ բուժումներ մարդկանց նշանակվեցին, կարելի է ենթադրել, որ ընտանեկան բժշկի ինստիտուտն այդպես էլ չզարգացավ մեր երկրում` չնայած դրա կայացման վրա ծախսված մեծ գումարներին, նախարարը պատասխանեց. «Տուլարեմիան Հայաստանի համար էնդեմիկ վարակ է: Հայաստանի տարածքում բնակվող կրծողները հանդիսանում են այդ վարակի կրիչ եւ փոխանցող: Հետեւաբար Հայաստանում չճանաչել տուլարեմիան մի քիչ դժվար է, որովհետեւ բժիշկները գիտեն այդ վարակի մասին….»:

Մեր ճշտող հարցին, թե կարելի՞ է փաստել, որ ընտանեկան բժշկի ինստիտուտը չի կայացել, պարոն Ալթունյանը պատասխանեց, որ ինստիտուտը կայացել է այնքանով, ինչքանով որ կայացել է. «Բայց միշտ լավացնելու տեղ կա»:

Նախարարն անդրադառնալով նախկինում հնչեցրած իր մտքին, որ շտապ օգնության որոշ ծառայություններ պետք է դարձնեն վճարովի, այսօր էլ ասաց, որ ինքը 100 տոկոսով համամիտ է, որ այդ ծառայությունը որոշ առումներով դառնա վճարովի: Ըստ նրա, քաղաքացին չի ցանկանում գնալ պոլիկլինիկա, որովհետեւ անձրեւ է գալիս եւ գերադասում է սրսկման համար շտապօգնություն հրավիրել: Հենց նման ծառայությունները, նախարարի կարծիքով, պետք է լինեն վճարովի եւ այն կարող է մատուցել շտապօգնությունը:

Արդյոք վտանգավո՞ր է պապիլոմա վիրուսի դեմ ներդրված պատվաստանյութը, ինչպես որ մտահոգություն են հայտնում որոշ մասնագետներ ու քաղաքացիներ, հարցին՝ Լեւոն Ալթունյանը պատասխանեց, որ իրենց համար ոչ թե լրատվամիջոցների հրապարակումներն են հիմք, այլ գիտական աշխատությունները, որոնց ուսումնասիրությունից էլ պարզվել է, որ այն ոչ մի վտանգ մարդու առողջությանը չի հասցնում:

Հիշեցնենք, որ այս տարվա դեկտեմբերից ներդրվելու է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութը. պատվաստվելու են 9-13 տարեկան աղջիկները: Այս պատվաստանյութի ներդրման նպատակը արգանդի պարանոցի քաղցկեղը կանխելն է:

Նախարարը նաեւ հայտնեց, որ այս պատվաստանյութն արդեն 10 տարի է մեր երկրում կա, պարզապես վճարովի է եղել, ըստ ցանկության եւ քանի որ այնքան էլ մատչելի չի եղել, ոչ բոլորն են ցանկացել պատվաստվել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գաանե says:

    Մի քանի հարց մեր նախարարին

    Կա՞ն ուսումնասիրութունններ, թե քանի՞ տոկոս է կազմում արգանդի պարանոցի քաղցկեղը ընդհանուր քաղցկեղի տարածվածության մեջ:
    Միայն պապիլոմա վիրո՞ւսն է այդ քաղցկեղի առաջացման պատճառը:
    Քանի՞ տեսակի պապիլոմա վիրուսներ կան եւ քանիսի՞ դեմ է այդ պատվաստումը:
    Ովքե՞ր են գիտական աշխատությունների հեղինակները՝ դեղագործական հիմնարկների գիտնականները, թե անկախ գիտնականները:
    Ի՞նչ փողերով են ֆինանսավորվելու այս պատվաստումները եւ ինչքա՞ն է նախարարության վարձատրությունը պատվաստումները կազմակերպելու համար:
    Եթե շտապ օգնությունը վճարովի եք ուզում դարձնել, ինչու՞ եք այդքան շահագրգռված այդ ձրի պարվաստումների համար:

    Հիմա ոչ մի երկրում պարտադիր պատվաստումներ չկան, ոչ ոք իրավունք չունի այյդ պատվաստումները պարտադրելու: առողջապահության նախարարությունը միայն կարող է մերժել արգանդի պարանոցի քաղցկեղը ձրի բուժել պետպատվերով, եթե պատվաստում արված չէ:

  2. Գայանե says:

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031