Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վկա. «Սեֆիլյանի կողմից անկարգությունների եւ բռնի գործողությունների կոչեր չեն հնչել»

Հոկտեմբեր 06,2017 14:58

«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստում այսօր որպես վկա հարցաքննվեց Աննա Ա.-ն, որը դատավորին հայտնեց՝ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարուժան Ավետիսյանի («Սասնա ծռերի» գործով ամբաստանյալներից) հետ աշխատանքային հարաբերություններ է ունեցել՝ աշխատելով համապատասխանաբար «Նախախորհրդարան» (հետագայում՝ «Հիմնադիր Խորհրդարան») եւ «Առանցք» կազմակերպություններում` որպես թարգմանիչ, նաեւ լուսաբանել է «Հիմնադիր Խորհրդարան»-ի միջոցառումները՝ երթերն ու ցույցերը:

Վկայի խոսքով՝ որոշ ժամանակ աշխատելով Սեֆիլյանի ղեկավարության ներքո՝ որոշել է դուրս գալ ՀԽ-ից, քանի որ մասնագիտական տարաձայնություններ են առաջացել. «Ես կարծում էի, որ երթերն ու ցույցերն արդյունավետ չեն, որովհետեւ գնալով մարդկանց թիվը նվազում էր: Այդ պատճառով որոշեցի դուրս գալ»,-պատմեց Աննա Ա.-ն:

Նա նաեւ նշեց, որ ՀԽ-ի ղեկավարներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարուժան Ավետիսյանի կողմից անկարգություններ եւ բռնի գործողություններ կազմակերպելու կոչեր չեն հնչել: Հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, որում ասված է. «Ես բռնության կողմնակից չեմ եւ նրանց գաղափարները չկիսելու պատճառով դուրս եկա ՀԽ-ից»: Վկան հստակեցրեց, որ խոսքը միայն գաղափարական տարաձայնության մասին է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031