2016-ին Հայաստանում արդյունահանվել է 26 միլիոն խորանարդ մետր հանքարդյունաբերական խտանյութ, որից արտադրվել է շուրջ 80 000 տոննա մետաղ։ Հանքարդյունահանող ընկերություններն ստացել են 239 միլիարդ դրամի կամ 500-ից 600 միլիոն դոլարի շահույթ։ Սա հանքարդյունաբերության միայն երևացող՝ դրական կողմն է։ Այդ ոլորտը տնտեսությանը տարեկան հասցնում է 8-ից 10% վնաս՝ առողջապահական, բնապահպանական և այլ ոլորտներում։
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետ. «Այն, ինչ արվեց 2000-ականներին հատկապես Բնապահպանության նախարարության կողմից, դա ուղղակի ավերակների վերածեց եղած հզորությունները»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ