ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը՝ Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի մասնակիցներին
ՌԴ նախագահի աշխատակազմի Միջտարածաշրջանային և արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի վարչության ղեկավար Վլադիմիր Չեռնովը ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջունի ուղերձը՝ Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների մասնակիցներին:
«Ողջունում եմ Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների մասնակիցներին և հյուրերին: Տարածաշրջանի երկրների արդյունավետ կապերն ամուր հիմք են հանդիսանում պետությունների համագործակցության, տնտեսության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտում գործընկերության համար: Շատ կարևոր է զարգացնել ՌԴ-ի հետ Հայաստանի երկխոսությունը՝ ավելացնելով համատեղ ծրագրերը, անընդհատ բարձրացնել փոխհամագործակցության մակարդակը: Այդ ամենի համար շատ մեծ պոտենցիալ ունի Ձեր այս հանդիպումը: Համոզված եմ, որ համաժողովների շրջանակներում Դուք մանրակրկիտ կքննարկեք արդյունաբերության, գյուղատնտեսության, տուրիզմի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ծրագրերը: Կներկայացվեն նոր առաջարկներ, որոնք կխթանեն երկու երկրների միջև վստահությունը, փոխհամագործակցությունը և բարեկամությունը»,-ասված է ուղերձում:
Մամուլի հաղորդագրություն