Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե իրաքյան Քուրդիստանի ղեկավարները չչեղարկեն անկախության հանրաքվեի արդյունքները, ապա պաշտոնական Անկարան օդային սահմանի հետ միասին կփակի նաև ցամաքային սահմանը:
Ըստ «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության՝ Էրդողանը Անկարայում այդ մասին ասել է մտավորականների հետ հանդիպման ժամանակ:
«Հանրաքվեն պատճառ է, հետևանք չէ: Նրանց մի կողմում Իրանն է, հյուսիսում՝ Թուրքիան, հարավում՝ Իրաքի ղեկավարությունը, արևմուտքում՝ Սիրիան: Ի ՞ նչ են անելու, Ո ՞ ւր են գնալու: Ինչպե ՞ ս են դուրս գալու: Արդեն բոլոր թռիչքները արգելվել են: Մոտ ժամանակներս սահմաններն էլ կփակվեն»,-ասել է Էրդողանը:
Վերջինս նշել է, որ Թուրքիայի նման դիրքորոշումը հանրաքվեի հետ կապված, քրդերի հետ կապված չէ: Թուրքիայի համար կարևոր է Իրաքի տարածքային ամբողջականության պահպանման հարցը:
Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am–ի կայքում