Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Գեւորգյանց. «Կինոգործիչների հետ կիսելու բան չունեմ»

Հոկտեմբեր 06,2017 12:34

Հոկտեմբերի 6-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացավ Կինոգործիչների միության նախագահի թեկնածու Վահե Գեւորգյանցի մամուլի ասուլիսը: Նա ներկայացրեց իր ծրագիրը:

Պարոն Գեւորգյանցն ասաց, որ պատրաստվում է մի շարք ծրագրեր իրականացնել, «Առաջին հերթին ուզում եմ կապ ստեղծել մեծերի եւ երիտասարդների միջեւ, մեզ մոտ կինոն չի զարգանում, քանի որ կապը կորցրել ենք մեծերի հետ: Ինքս շատ բան եմ սովորել մեծերի հետ շփումից…Բացի այդ` ուզում եմ, որ կինոմիությունը բացի թերթ, հարթակ, որտեղ կինոգործիչները կարծիք կհայտնեն ֆիլմերի մասին, մենք ունենք կինոռեժիսորների, կինոգետների ռեսուրս, բոլորն ունեն կարծիք, սակայն այդ կարծիքը ոչ մի տեղ չեն կարողանում հայտնել»:

Նա խոստացավ թոշակների եւ սոցիալական փաթեթի ավելացում: «Ուզում եմ նաեւ իրավաբանական ապահովություն կինոմիության անդամների համար, լինեն իրավաբաններ, եւ դա լինելու է ձրի, արվելու է միության կողմից»,- հավելեց պարոն Գեւորգյանցը:

Կինոյի մասին օրենքին էլ անդրադարձ եղավ. «Օրենքը դեռ ընդունված չէ, դրա համար չենք կարող ասել, որ այն վատն է լինելու: Կինոգործիչների միությունն ակտիվորեն քննարկում է օրենքը, հենց մենք պիտի ուղի ցույց տանք, թե ինչպիսին պետք է լինի այն, որովհետեւ մենք շատ լավ գիտենք, թե ինչ է պետք կինոյին»:

Վահե Գեւորգյանցը այլ թեկնածուների էլ անդրադարձավ. «Ինձ մի քանի անգամ լրագրողները հարցրել են` ինչո՞վ եք դուք լավը Հարություն Խաչատրյանից կամ Գեւորգ Գեւորգյանից… չի լինում լավ կամ վատ, լինում է ուրիշ տեսակետ, ես ունեմ այլ տեսակետ, ուղղակի կինոգործիչները պետք է ընտրեն, թե որ տեսակետն է իրենց համար ճիշտ: Կինոմիությունը ստեղծել է իմ պապը, շարունակել է իմ հայրը: Շատերն ասում են՝ դա ժառանգական անցնում է: Ես հստակ կասեմ, որ կպահպանեմ այն, ինչ կա: Դա պատվախնդրության հարց է…Պահպանելը արդեն քիչ չէ»,-ասուլիսի ավարտին ասաց Վահե Գեւորգյանցը:

Նա նաեւ հավաստիացրեց, որ լավ հարաբերությունների մեջ է բոլոր թեկնածուների հետ. «Կինոգործիչների հետ կիսելու բան չունեմ: Այս համագումարն էլ կանցնի լրագրողների համար անհետաքրքիր, հանգիստ եւ հանդարտ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031