Լրահոս
Օրվա լրահոսը

Կարագի գնի բարձրացումը կշարունակվի մինչեւ փետրվար. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 06,2017 12:09

Հայաստանում կարագի մանրածախ վաճառքի գները անցած տարվա մայիսից մինչեւ այս տարվա սեպտեմբեր բարձրացել են մոտ 50 տոկոսով։ Պատճառը միջազգային շուկայում տեղի ունեցող զարգացումներն են։ Արդյունքում Հայաստան ներմուծվող կարագի ծավալները գգալի նվազել են։

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերահսկողության վարչության պետ Գնել Ալավերդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում արձանագրեց, որ 2016 թվականի սեպտեմբերից սկսած մեր երկրում կարագի գների շարունակական աճ է նկատվել։ Ինչն էլ պայմանավորված է միջազգային շուկաներում տեղի ունեցող զարգացումներով։ Նրա խոսքերով՝ Նոր Զելանդիայից արտահանող հիմնական ընկերությունների, այդ թվում նաեւ «Ֆոնտեռռա»-ի պաշտոնական տվյալներով՝ 2016 թվականի մայիսից 2017 թվականի սեպտեմբեր ամիս ընկած ժամանակահատվածում կարագի միջազգային շուկայում արտահանման գները ավելի քան 130 տոկոսով աճել են։ Իսկ նույն ժամանակահատվածում մեր հանրապետության կարագի շուկայում վաճառքի գները բարձրացել են 44-50 տոկոսով։ Ստացվում է, որ եթե նախկինում 1 կգ կարագի մանրածախ գինը շուրջ 2600 դրամ էր, ապա այս պահի դրությամբ այն կազմում է 3800-4000 դրամ։

«Նույնիսկ մեր երկրում կարագի գների բարձրացումը ավելի քիչ է, քան միջազգային շուկայում։ Այս պահի դրությամբ կարագի գների բարձրացման հետ կապված ոչ ադեկվատ գնային փոփոխություններ չեն բացահայտվել։ Բայց նշեմ, որ նույն օրը Նոր Զելանդիայից ձեռք բերված կարագը Հայաստանի շուկաներում անմիջապես չի հայտնվում, կա որոշակի ժամանակահատված՝ տեղափոխման, մանրածախ ցանցին հասնելու հետ կապված։ Ամեն դեպքում այս ամենը պետք է հաշվի առնել գնագոյացման հաշվարկների ժամանակ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց Նալբանդյանը։ Մասնագետից տեղեկացանք նաեւ, որ գնային բարձրացումները կմնան մինչեւ հաջորդ տարվա փետրվար ամիս։

«Ըստ մեր տվյալների՝ գնային բարձրացումները հիմնական արտահանող երկրում՝ Նոր Զելանդիայում, տեղի են ունեցել կաթնատվության ցուցանիշների փոփոխությունների արդյունքում։ Այսինքն՝ արտադրվող կաթի ծավալները էականորեն կրճատվել են, ինչը հանգեցրել է կարագի գների նկատմամբ առաջարկի նվազեցման, պահանջարկի ավելացման եւ այդ ֆոնին գնային բարձրացում է տեղի ունեցել»,- փոխանցեց մասնագետը։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031