Ի վերջո, ինչու Է հավաքականում նման անմխիթար վիճակ։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ, ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ։
– Պարոն Ավետիսյան, հայկական ֆուտբոլն անկում է ապրում։ Որպես ՀՖՖ գործկոմի անդամ՝ ի՞նչ եք կարծում, ո՞րն է այս իրավիճակում հայտնվելու պատճառը։
– Ցանկացած հավաքականի ուժեղ լինելը պայմանավորված է տվյալ երկրի ակումբային առաջնության ուժեղությամբ։ Մինչեւ չունենանք ուժեղ առաջնություն, չենք կարող ունենալ ուժեղ հավաքական։ Կարող է մի պահ լավ լինել խաղը, բայց դա չի նշանակում, որ հավաքականի վիճակը լավ է։
– Իսկ գործկոմի անդամների հետ հայկական ֆուտբոլի հարցը չե՞ք քննարկում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ։ Վերջինս ի՞նչ ելքեր է տեսնում ստեղծված իրավիճակից։
– Մենք միշտ էլ այդ թեմաներին անդրադառնում ենք։ Ելքը մեկն է, պետք է կարողանանք ունենալ ուժեղ առաջնություն, իսկ դրա համար էլ պետք են ֆուտբոլում ներդրումներ։ Պետք է լինեն մարդիկ, ովքեր սեր ունեն ֆուտբոլի նկատմամբ, որպեսզի ներդրումներ անեն ֆուտբոլում:
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում