Լրահոս
Օրվա լրահոսը

Պետգույքի մասնավորեցման ծրագրին դեմ էր 7 պատգամավոր. ԱԺ-ն ընդունեց մի շարք օրենքներ

Հոկտեմբեր 06,2017 10:40

Այսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեցին եւ ընդունվեցին մի շարք նախագծեր:

Կառավարության կողմից ներկայացված ՀՀ եւ ՌԴ-ի միջեւ միջպետական համաձայնագրերի շրջանակներում ՀՀ ԶՈՒ-ի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման ԱԱՀ-ն հանելու մասին համաձայնագիրն ընդունվեց միաձայն՝ 89 կողմ:

Պետգույքի մասնավորեցման 2006-2007 թթ ծրագիրը կատարելու 2016-ի տարեկան հաշվետվությունը հաստատելու նախագծին դեմ քվեարկեց 7 պատգամավորն, այն ընդունվեց 79 կողմով:

Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան վավերացնելու մասին նախագծին կողմ էր 87 պատգամավոր: Հիշեցնենք, որ այս կոնվենցիային միանալով՝ Հայաստանը պարտավորվում է, որ 2020-ը մինչեւ ազգաբնակչության հետ լուրջ աշխատանք պետք է տանի, որ բերեն եւ հանձնեն տանը ԽՍՀՄ-ից մնացած ջերմաչափերը, ճնշման ապարատները, որոնք պարունակում են սնդիկ: Նաեւ արգելվելու է սնդիկով տարբեր սարքավորումների ներմուծումը:

https://www.aravot.am/2017/10/05/911652/ «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 87 կողմով:

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քվեարկության ժամանակ «Ելքը» հայտարարեց, որ կողմ են քվեարկում, բայց իրավական առումով խնդիրներ են տեսնում: Հիշեցնենք, որ այս նախագծով սահմանվում է, որ լիազորագրով վերսկսեն կենսաթոշակ տալ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի եւ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող այն անձի համար, որը բուժման նպատակով գտնվում է օտարերկրյա պետությունում եւ նա հաշմանդամություն է ձեռք բերել մարտական գործողությունների մասնակցելու, ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ:

«Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների (նախանյութերի) նմուշների հանձնման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին կողմ էր 87 պատգամավոր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031