Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Լրացել է վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության մեկ տարին: Ինչ ցուցանիշներ է գրանցել տեխնոկրատների կառավարությունը, արդյոք այս տարի ՀՀ քաղաքացին սկսել է ավելի լավ ապրել, ինչ բարենպաստ պայմաններ են ստեղծվել ներդրումների եւ բիզնեսի համար, արդյոք վարչապետի խոստացած ներդրումներն իրականություն են դառնում, վտանգավոր չէ՞ արդյոք պետական պարտքի մոտ 7 միլիարդ դոլարի հասնող բեռը: Այս եւ այլ հարցեր ենք քննարկելու հաղորդման հյուրերի՝ տնտեսագետներ Մեսրոպ Առաքելյանի եւ Վիլեն Խաչատրյանի հետ:
Հաղորդումը վարում է Նելլի Բաբայանը: