Շատերն են հավատացած, որ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը չի իրականանա գոնե որոշ հատվածներում՝ լեռնային հատվածներում ու անապատներում։
Հանրապետական կոնգրեսականներից Ուիլ Հըրդի խոսքերով, ծովից ծով պատի կառուցումը ամենաանարդյունավետ ու ամենաթանկ ծրագիրը կարող է դառնալ։
Սակայն այլ օրենսդիրներ ասում են, թե սահմանին տիրող իրավիճակը չի կարելի լուրջ չընդունել։
Նրանցից Ջոն Ռեթքլիֆի խոսքերով, պետք է ընդունել նախագահի այն տեսակետը, որ խոցելի սահմանների պատճառով լայն տարածում են գտնում անօրիանական փախստականությունը, թմրանյութերի անօրինական վաճառքը, ավազակախմբերը, որոնք հեշտությամբ անցնում են սահմանը։
՝՝Կարծում եմ, շատ կարեւոր է, որ մենք հնարավոր ամեն ինչ անենք սահմանային խախտումները հիմա ու ապագայում կանխելու համար՛՛, ասում է նա։
Սակայն այդ սահմանների հսկողությունն ուժեղացնելու համար հարկավոր կլինի վարձել հազարավոր սահմանապահների, ինչը կպահանջի հսկայական գումարներ։ Դեմոկրատներն ասում են, թե այդ խնդրի մեջ նման գումարների ծախսումը, այդ խնդրի լուծումը չէ։
՝՝Դա Ամերիկայի ժողովրդի՞, թե՞ նախագահ Թրամփի առաջնային նպատակն է՛՛, հրապարակային հարց է ուղղում դեմոկրատ կոնգրեսական Վալ Դեմինգզը։
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում