Արաբկիր համայնքում գտնվող այս գրասենյակի վրա ամրացված «Կյանքն է ուրախ, երբ միասին ենք» ցուցապաստառը ծածկել է պատին պատկերված մոնումենտալ այս խճանկարի երկրորդ հատվածը: Էսքիզի հեղինակի՝ նկարիչ Հրայր Կարապետյանի որդին՝ Արմեն Կարապետյանը, որը բնակվում է Լոնդոնում եւ նույնպես նկարիչ է, ասում է, որ երբ հոր հուղարկավորման հետ կապված եղել է Հայաստանում, դիմել է գրասենյակի պատասխանատուներից մեկին, խնդրել, որպեսզի հանվի թե պաստառը եւ թե մաքրվի շենքի ողջ տարածքը: «Դժբախտաբար, երկար չմնացի Հայաստանում, իսկ շենքի նոր տերերն էլ ոչինչ չեն ձեռնարկել»,- «Առավոտին» ասաց լոնդոնաբնակ նկարիչը:
Լուսանկարը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ»
05.10.2017