Լրահոս
Օրվա լրահոսը

Մասուրը՝ աթերոսկլերոզի, լյարդի սուր եւ քրոնիկական հիվանդությունների ժամանակ

Հոկտեմբեր 06,2017 13:00

Պտուղներից ստացվող պատրաստուկները՝ որպես ընդհանուր կազդուրիչ միջոց՝ վարակիչ հիվանդությունների, հիպո եւ ավիտամինոզների դեպքում

Վիտամինների բարձր պարունակության շնորհիվ մասրենին թողնում է տոնուսավորող, հակացինգային, հակասկլերոտիկ, հակաբորբոքային, նյութափոխանակությունը լավացնող, լեղամուղ, միզամուղ, օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող ազդեցություն: Պտուղներից ստացվող պատրաստուկները խորհուրդ է տրվում օգտագործել որպես ընդհանուր կազդուրիչ միջոց՝ վարակիչ հիվանդությունների, հիպո եւ ավիտամինոզների, մրսածության, ֆիզիկական եւ մտավոր գերհոգնածության, աթերոսկլերոզի, լյարդի սուր եւ քրոնիկական հիվանդությունների, խոցային հիվանդությունների, արյունահոսության, մակերիկամային անբավարարության ժամանակ:

Արմատների եփուկը կիրառվում է մալարիայի եւ երիկամաքարային հիվանդությունների ժամանակ:

Պտուղներից ու սերմերից ստացվող յուղը կիրառում են կերակրող մայրերի կրծքի ճաքերի, պառկելախոցերի, դերմատոզների՝ մաշկախտ, բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների ժամանակ:

Որպես վիտամինային, ընդհանուր կազդուրիչ միջոց պատրաստելու համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ մասուրի պտուղներին ավելացնել 1 բաժակ սենյակային ջերմաստիճանի եռացրած ջուր, թողնել 8-10 ժամ, տաքացնել ջրաբաղնիքի վրա 15 րոպե սենյակային ջերմաստիճանում, քամել: Ընդունել 0,5 բաժակ՝ օրը 2-3 անգամ՝ ուտելուց հետո՝ կարելի է քաղցրացնել մեղրով:

Ստամոքսի, լեղապարկի գործունեության խանգարումների ժամանակ 10 գրամ ծաղիկներին՝ թարմ կամ չորացրած, ավելացնել 1 բաժակ եռացրած տաք ջուր, թրմել 15-20 րոպե, քամել: Ընդունել 1/2 բաժակ՝ օրը 3-4 անգամ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

05.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել