Սենյակային բույսերը եւս առանձնանում են իրենց օգտակար հատկություններով: Դրանցից, օրինակ, կալանխոեի հյութը օժտված է մանրէասպան, տեղային հակաբորբոքային, վերքերը լավացնող, հյուսվածքները վերականգնող հատկությամբ: Հյութն օգտագործվում է արտաքին՝ տրոֆիկ խոցերի, չլավացող վերքերի, այրվածքների ժամանակ, վերքի մակերեսին դնելով հյութով ներծծված թանզիֆ:
Կիրառվում է նաեւ բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների՝ ստոմատիտ, գինգիվիտ, բուժման համար, որը քսվում է ախտահարված հատվածներին:
Երակների վարիկոզ լայնացումը շատերի համար ցավոտ խնդիր է, որը կարելի է հեշտությամբ անցկացնել կալանխոեի պատրաստուկով. կերուները լվանալ, չորացնել, մանրացնել եւ լցնել կես լիտրանոց շշի մեջ՝ մինչեւ կեսը, ավելացնել 40 տոկոսանոց սպիրտ՝ օղի, մինչեւ վերջ, թրմել մութ տեղում 7 օր՝ պարբերաբար թափահարելով: Ստացված թուրմը քամել, քսել ոտքերին քնելուց առաջ (կուրսը 1-2 ամիս¤:
Կալանխոեի հյութը օգտակար է նաեւ նշագեղձերի բորբոքման ժամանակ: Հյութը խառնել գոլ ջրին 1:1 հարաբերությամբ եւ օրական 5-6 անգամ կատարել ողողումներ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
05.10.2017