Նոյեմբերի 5-ին Տավուշի մարզում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր համայնքի ղեկավարի ընտրություններում թեկնածու են առաջադրվել Աչաջրի գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ, 60-ամյա Կամո Ղալթախչյանը, Աչաջրի նախկին գյուղապետ, ՀՀԿ անդամ. 50-ամյա Տաթեւ Գասպարյանը ե եւ «Կարեն Ղալթախչյան» ԱՁ տնօրեն, ՀՀԿ անդամ, 1978 թ. ծնված Կարեն Ղալթախչյանը:
Նոյեմբերի 5-ին խոշորացրված Բերդ համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ են կայանալու: Բերդ համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել Բերդի գործող քաղաքապետ, 1965թ. ծնված, ՀՀԿ անդամ Հարություն Մանուչարյանը, Արծվաբերդի անտառտնտեսության տնօրեն, ՀՀԿ անդամ,1958թ. ծնված Ավետիք Ադամյանը եւ Արծվաբերդ համայնքի ղեկավար,անկուսակցական, 1983թ. ծնված Կարեն Շահնազարյանը: Նշենք, որ Տավուշի մարզում համայնքի ղեկավարի բոլոր թեկնածուներն առաջադրվել են ինքնաառաջադրմամբ:
Համայնքի ղեկավարի եւ ավագանու թեկնածուների առաջադրումը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 6-ի ժամը 18-ը: Սպասվում է, որ Բերդ եւ Աչաջուր համայնքների ղեկավարների թեկնածուների թիվը կաճի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ