Լեհաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ադամ Նավալկայի տրամադրությունը ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ընտրանու նկատմամբ տարած 6:1 խոշոր հաշվով հաղթանակից հետո, հասկանալի է, բարձր էր:
Լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց. «Ես սպասում էի այսպիսի խաղի, մենք կազմակերպված էինք: Մեր գլխավոր նպատակը երեք միավոր նվաճելն էր: Իմ բոլոր ֆուտբոլիստներն արժանի են լավ խոսքերի:: Նրանք կռվեցին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ