Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Պետրոսյան. «Սա ուղղակի խայտառակություն էր» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 05,2017 22:55

Լեհաստանից կրած խոշոր հաշվով պարտությունից հետո ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հետխաղային մամուլի ասուլիսում լրագրողներին հայտարարեց. «Սա ուղղակի խայտառակություն էր»:

Մարզիչը չի համարում, թե սխալ կազմ էր ընտրել: «Ավելի լավ կլիներ մարտավարական սխալներով պարտվեինք, քան մանկական սխալներ թույլ տայինք: Սա իմ մարզական կարիերայի ամենացավալի պարտությունն էր: Ավելի լավ է գետինը մտնեի, քան այստեղ գայի եւ խոսեի», – ասաց Արթուր Պետրոսյանը:

Խոսելով կիրակի օրը Ղազախստանի հետ արտագնա հանդիպմանը նախապատրաստվելու եւ տրամադրվելու մասին՝ մասնագետն ասաց. «Այլ միջոց չունենք, պարտավոր ենք վերականգնվել եւ Ղազախստանում խայտառակ չլինել: Վաղը նոր օր է սկսվում…»:

Հարցին՝ կարելի՞ է այս կազմի հետ հաջորդ ընտրական փուլի համար հույսեր կապել, Արթուր Պետրոսյանը պատասխանեց. «Ոչ։ Իմ կարծիքով մեր թիմին «թարմություն» է պետք: Նայում եմ մեր մինչև 21 տարեկանների հավաքականին, և, ինչպես գիտեք, այնտեղ հիմնականում խաղում են Առաջին խմբի ֆուտբոլիստներ: Միակ մեր ելքը տեսնում եմ դրսից նոր ֆուտբոլիստներ բերելն է: Այս կազմով բարդ կլինի պայքարել անգամ Ազգերի Լիգայում: Ունենք շատ տաղանդավոր և երիտասարդ ֆուտբոլիստներ, բայց աճ չի նկատվում նրանց մոտ: Միգուցե բավարարվում են, որ խաղում են Բարձրագույն խմբում կամ մինչև 21 տարեկանների հավաքականում: Կարծում եմ, որ ֆուտբոլիստն է իր աճի համար պատասխանատու: Նրանք պետք է լավ խաղան, աճ գրանցեն, նոր մենք նրանց հրավիրենք հավաքական»:

https://www.youtube.com/watch?v=kev8pI2S030

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Մեր ֆուտբոլում արմատական փոփոխություններ են պետք: Ու պարտադիր չէ պաշտոնից հեռացնել գործող ավագ մարզիիչն: Ցավոք, նա այդպիսի ժառանգություն է ստացել: Փոփոխությունները պետք է ունենան հիմնարար բնույթ՝ վերին կառույցներից մին չև ստորին կառույցները: Իսկ ֆեդերացիայի նախագահը չունի այլ ճանապարհ՝ նա պետք է հրաժարական տա:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031