Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է այցով Հայաստանում Հանրապետությունում գտնվող Եվրամիության քաղաքական և անվտանգության կոմիտեի ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Եվրամիություն միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում կողմերի պաշտպանական համագործակցության հեռանկարները:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրին, կարևորվել է առկա հակամարտությունները խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերին համահունչ լուծելու անհրաժեշտությունը:
ՀՀ պաշտպանության նախարարություն