Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանական պատվիրակությանը:
Հյուրերի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Հարավային Կովկասում, հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, ՀՀ պաշտպանության ոլորտի բարեփոխումների ընթացքը և այլն:
Կողմերը քննարկել են նաև հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության օրակարգային խնդիրներ և տարբեր ոլորտներում Կալիֆորնիա նահանգի հետ կապերի ամրապնդման հեռանկարները:
ՀՀ պաշտպանության նախարարություն