Հայաստան-Լեհաստան հանդիպումում Ռոբերտ Լեւանդովսկու խփած երկրորդ գոլից հետո Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի հյուսիսային տրիբունայում, որտեղ տեղավորվել են հյուրերի երկրպագուները, նրանց եւ ոստիկանների միջեւ միջադեպ է եղել: Այդ տրիբունային մոտակայքում գտնվող հայ ֆուտբոլասերներից տեղեկացանք, որ լեհ երկրպագուները ճայթռուկներ են վառել: Նրանց մոտեցել են հայ ոստիկանները եւ փորձել արգելել: Իրավիճակը սկզբում լարվել է, բայց արագ հանդարտվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ