Վաղը՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը:
Լրացել է վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության մեկ տարին: Ինչ ցուցանիշներ է գրանցել տեխնոկրատների կառավարությունը, արդյոք այս տարի ՀՀ քաղաքացին սկսել է ավելի լավ ապրել, ինչ բարենպաստ պայմաններ են ստեղծվել ներդրումների եւ բիզնեսի համար, արդյոք վարչապետի խոստացած ներդրումներն իրականություն են դառնում, վտանգավոր չէ՞ արդյոք պետական պարտքի մոտ 7 միլիարդ դոլարի հասնող բեռը: Այս եւ այլ հարցեր ենք քննարկելու հաղորդման հյուրերի՝ տնտեսագետներ Մեսրոպ Առաքելյանի եւ Վիլեն Խաչատրյանի հետ:
Հաղորդումը վարում է Նելլի Բաբայանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ