«Սասնա ծռեր»-ի գործերն առանձնացնելու տրամաբանություն նրանց օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը չի տեսնում: Սակայն, նրա խոսքերով, իր գործը ընդհանրապես պետք է առանձնացվեր.
«74 հատորներից 40 էջանոց գործից ինձ 48 էջ է վերաբերում միայն, որն էլ 5 հեռախոսազանգերի վերծանումն է, չկա առերեսում, հետեւաբար ես ամբողջ խմբի հետ իրավական փոխկապակցություն չունեմ. Կա 5 հեռախոսազանգ, որոնցից երեքը կնոջս հետ են, մյուս երկուսն էլ, որ «Սասնա ծռեր»-ի 2 անդամների հետ են, հիմա իմ հետ չեն Վարուժան Ավետիսյանը եւ Արամ Հակոբյանը»,- «Ա1+»-ին ասաց Կարո Եղնուկյանը:
Կարո Եղնուկյանը գիտի, ինչու իր գործը չեն առանձնացնում. «Ուզում են ինձ տարիներով քարշ տան: Ես պիտի նստեմ այնտեղ, վկաները պետք է խոսեն մի բանի մասին, որը ինձ հետ ընդհանրապես կապ չունի»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: