Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շեֆերին:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպան Շեֆերին նշանակման կապակցությամբ: Ընդգծելով, որ նորանշանակ համանախագահը դիվանագիտական առաքելությունն ստանձնել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկայիս բավականին բարդ ժամանակահատվածում, Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել նրան այդ կարևորագույն առաքելության իրականացման գործում:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական ջանքերը՝ հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան լուծելու ուղղությամբ հաջողությամբ կշարունակվեն և ընդգծել է, որ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահների հետ միասին պատրաստակամ է շարունակել ջանքերն այդ նպատակով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ