Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի դատախազի պահանջը՝ ապօրինության դիմած Սամվել Բալասանյանից

Հոկտեմբեր 05,2017 19:20

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկը՝ տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը «Մուշ» թաղամասի 56 շենքի բակի կանաչ տարածքում սկսել է խանութ կառուցել։ Ու թեև քաղաքապետարանի պաշտոնյան մեզ հետ զրույցում կտրականապես հերքել էր այս տեղեկությունը, այդուհանդերձ թե՛ խանութի կառուցապատման վրա աշխատող շինարարները, թե բնակիչները փաստել էին, որ կառուցվողը նրա հերթական օբյեկտն է «Մուշ» թաղամասում։ Վերջինս, բնակիչների պնդմամբ, մեկ այլ խանութ ու դեղատուն էլ ունի «Մուշ» թաղամասում։

Ինչևէ, մինչ Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը կամ քաղաքաշինության բաժնի պետը մեզ պարզաբանումներ կներկայացներ այս թեմայի շուրջ, Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանից տեղեկացանք, որ շինարարությունն ապօրինի է։

Հիշեցնենք, որ Շիրակի դատախազը Aravot.am-ի հրապարակումն ուղարկել էր Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար։

Կարեն Գաբրիելյանն ասաց․ «Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները վկայում են այն մասին, որ Մուշ թաղամասի 56 շենքի հարևանությամբ գտնվող գազոնային հատվածում իրականացվում է ապօրինի շինարարություն։ Նշվածը հաշվի առնելով՝ իմ կողմից գրություն է հասցեագրվել Գյումրու քաղաքապետին, որով պահանջվում է միջոցներ ձեռնարկել ամենասեղմ ժամկետում ապօրինի կառուցապատողին ենթարկել օրենքով սահմանված վարչական պատասխանատվության, միաժամանակ նշված շինարարությունը կասեցնել և քանդել»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031