Լրահոս
Օրվա լրահոսը

Աղի մակնշումը համապատասխանեցվել է

Հոկտեմբեր 05,2017 18:30

ՀՀ գյուղատնտեսության և  առողջապահության նախարարների «Կերակրի աղում յոդի պարունակության պետական վերահսկողության ու դիտարկման իրականացման և տեղեկատվության փոխանակման ու հանրայնացման կարգը հաստատելու մասին» համատեղ հրամանի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացրել է վերահսկողության սննդամթերքի իրացման մոտ 40 կետերում: Կատարվել է աղի նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության, որի արդյունքներով անհատ ձեռնարկատեր Ամալյա Սահակյանի  կողմից արտադրված կերակրի աղում յոդի պարունակությունը չի համապատասխանել սահմանված նորմերի պահանջներին:

Տնտեսվարողի ներկայացրած փաստաթղթերի համաձայն՝ աղը տեխնիկական է և նախատեսված չէ սննդում օգտագործելու համար: Կատարելով ծառայության հանձնարարականը՝ անհատ ձեռնարկատեր Ամալյա Սահակյանն  իր արտադրանքի մակնշման մեջ կատարել է համապատասխան լրացում` «աղ տեխնիկական» բովանդակությամբ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սպառողներին հորդորում է աղ գնելիս ուշադրություն դարձնել մակնշմանը և հավաստիանալ, որ այն յոդացված է և նախատեսված կերակրում օգտագործելու համար:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031