Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները ողջունել են ԱլԳ երկրների` արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված ջանքերը

Հոկտեմբեր 05,2017 18:20

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հոկտեմբերի             4-ից 5-ը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական հանձնաժողովի արդարադատության և սպառողների գլխավոր տնօրինության կողմից կազմակերպված Ժողովրդավարության, արդյունավետ կառավարման և կայունության հարցերով ԱլԳ Առաջին հարթակի հանդիպմանը: Քննարկման առարկա էին արդարադատության ոլորտի բարեփոխումների գործընթացում միջազգային համագործակցության զարգացման և արդյունավետության բարձրացման ուղիները, ԱլԳ երկրների փորձը դատաիրավական բարեփոխումների ոլորտում:

Հանդիպման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը հանդես է եկել ելույթով` ներկայացնելով արդարադատության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և ապագայում իրականացման ենթակա արդարադատության ոլորտի բարեփոխումները:

Վ. Քոչարյանը անդրադարձել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ դատական նոր օրենսգրքի նախագծով ամրագրված իրավակարգավորումներին` մատնանշելով Բարձրագույն դատական խորհրդի` դատարանների և դատավորների անկախությունը  երաշխավորող անկախ մարմնի դերը: Նախարարի տեղակալը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ մշակման փուլում է գտնվում իրավական և դատական բարեփոխումների 2018-2023թթ. նոր գործողությունների ծրագիրը, որը նախատեսվում է ընդունել 2018թ. սկզբին:

Ելույթի ավարտին արդարադատության նախարարի տեղակալը շեշտել է արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացման ընթացքում միջազգային գործընկերների կողմից ցուցաբերած աջակցության կարևորությունը և հետագա արդյունավետ տ համագործակցության հույս հայտնել:

Հանդիպման ընթացքում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները ողջունել են ԱլԳ երկրների` արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված ջանքերը, ինչպես նաև վերահաստատել իրենց պատրաստակամությունը` սատարելու տարածաշրջանում տեղի ունեցող արդարադատության ոլորտի բարեփոխման գործընթացին` քաղաքական աջակցության, փորձագիտական խորհրդատվության և ֆինանսական օժանդակության միջոցով:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031