ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի եւ «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջեւ այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ընդհարման շուրջ լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց նաեւ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Զրուցել եմ նրանց հետ: Իմ ու կուսակցության անունից կարող եմ ասել՝ ցանկացած ոչ կոռեկտ պահվածք՝ բռունցքներով խնդիր լուծել, վիրավորանք հասցնել ԱԺ դահլիճում եւ դրանից դուրս, անընդունելի է»,-վստահեցրեց Էդուարդ Շարմազանովը:
«Շահագրգռված եմ, որ նման դեպքեր չկրկնվեն: Ես դատավոր չեմ»,-հավելեց նա:
Դեռեւս պարզ չէ՝ միջադեպի առթիվ էթիկայի հանձնաժողով դիմում կներկայացվի՞, թե՞ ոչ: Այս հարցի առնչությամբ Շարմազանովը նշեց, որ «Ելք»-ի իրավունքն է՝ դիմել այդ խնդրով:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ