Խորհրդարանում այսօր լրագրողներին հաջողվեց եւս մեկ անգամ զրուցել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի հետ, որը, «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի պնդմամբ, այսօր միջանցքում բռունցքներով հարձակվել է իր վրա: «Ենթադրենք՝ եղել է, մենք դեռ չորս տարի այդ մարդու հետ աշխատելու ենք, ինչո՞ւ եք բորբոքվել»,-լրագրողներին այսպես ասաց Գեղամյանը:
«Ցավով կարդացի, որ իմ հագուստի վրա կոշիկներ են փայլեցրել, ցավում եմ դրա համար: Այդ հումորը դուրս եկավ»,-հեգնեց նա՝ նկատի ունենալով Փաշինյանի այն պնդումը, որ ընդհարման ժամանակ վերջինս իր կոշիկները «փայլեցրել» է Գեղամյանի հագուստին:
Արտաշես Գեղամյանը պնդեց, որ միջադեպ չի եղել եւ այդ կերպ հակասեց դեպքի ականատես պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի պատմածին:
Ի վերջո, Գեղամյանը փոքր ինչ հստակեցրեց՝ Ազիզյանն իրենց բաժանելու խնդիր չի ունեցել, որովհետեւ գրկախառնություններ չեն եղել:
Լրագրողի նկատառմանը, թե ըստ Ազիզյանի՝ ինքը հասել է այն ժամանակ, երբ միջադեպն ավարտվել է, Գեղամյանն այսպես արձագանքեց. «Հարաբերությունների նման դրսեւորումները մարդ կա՝ միջադեպ է համարում, մարդ էլ կա…ես համարում եմ, որ ԱԺ ամբիոնից պետք է խոսել խնդրո առարկայի վերաբերյալ: Ես անհամաձայնությունս եմ հայտնել ԱԺ-ում հնչած դրսեւորումների շուրջ»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հարգելի լրագրողներ. ի՞նչ եք ուզում ապացուցել. որ Նիկոլը մեղք չունի՞: Անկախ նրանից,թե ինչ է արել Գեղամյանը (աչքիս լույսը չի), Նիկոլի արարքը անդաստիարակ մարդու ցածր, անկիրթ արարք է: