Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զոհված հերոսի եղբայրը փորձել է փախցնե՞լ ամերիկաբնակ «բարերարին»

Հոկտեմբեր 05,2017 16:50

Ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Հովսեփ Կիրակոսյանի համար ԱՄՆ-ում հանգանակված գումարը հետ պահանջելու վերաբերյալ հանգանակության նախաձեռնող Լ. Մ.-ի մայրը Aravot.am-ին ասաց, որ զոհվածի ընտանիքն է վերադարձրել՝ ասելով, որ իրենք ֆինանսական խնդիրներ չունեն:

«Հուլիսին իմ և ամուսնուս հետ խոսեց մայրը ու ասաց՝ մենք նվիրատվությունների կարիք չունենք։ Անցած շաբաթ են գումարը ուղարկել, մենք էլ հաջորդ առավոտ փոխանցում ենք արել, մի քանի ժամվա ընթացքում այն ուղարկվեց Վիրավոր զինվորների ֆոնդին: Եթե բանկերը գիշերն աշխատեին, իրենց վերադարձնելու նույն գիշերը կանեինք փոխանցումը»,- Aravot.am-ին ասաց նա:

Մեր դիտարկմանը, թե զոհվածի կինը այդպես էլ չի հասկացել՝ ինչու գումարը հետ վերցրիք մեր զրուցակիցն ասաց, որ ի սկզբանե կապ են հաստատել զոհվածի մոր հետ, նրան են գումարը տվել, նրանից էլ հետ պահանջել, երբ նրանք հայտարարել են, որ ֆինանսական խնդիրներ չունեն, նվիրատվությունների կարիք՝ նույնպես:

Մեր զրուցակցի խոսքով, Կիրակոսյանների ընտանիքին իրենք չեն ընտրել, բայց քանի որ Էջմիածնից են եղել, նախընտրել են, որ հենց Էջմիածնից որեւէ հերոսի ընտանիքի աջակցեն, իրենց էլ խորհուրդ են տվել Կիրակոսյանների ընտանիքին:

Նրա խոսքով, հանգանակությունը կազմակերպելիս ի սկզբանե եղել է հստակ մոտեցում՝ օգնել զոհված հերոսի անապահով ընտանիքի: Իսկ նախաձեռնությունը եղել է Լուսինե Մյուլլերի տասնութամյա դստերը:

Մեր զրուցակցի պատմելով՝ Կիրակոսյաններրի կրտսեր որդին եղբոր համար կատարված հանգանակությունը ստանալուց հետո սկսել է հետապնդել իր դստերը.

«Մենք խնդրեցինք մեր ընտանիքին հանգիստ թողնել։ Բայց տղայի կողմից շարունակվեց մեր աղջկան համոզելն ու հետապնդելը։Եթե մենք լռեինք, նշանակում էր, որ մենք հանդուրժում ենք բարերար 17-18 տարեկան աղջկան բարերարության դրամներով փախցնելու ծրագիրը: Զոհվածի եղբայրը իմ աղջկան փախցնելու ցանկություն ուներ: Նա իմ աղջկան անընդհատ նամակներ էր ուղարկում՝ համոզելով գալ Հայաստան, խոստանում էր տոմսի գումարն էլ ուղարկել, միայն նա Հայաստան գնա»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031