Խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցում «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձավ օրերս ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու հարցի քննարկման ժամանակ իրենց ուղղված հետեւյալ առաջարկին. «Եթե ձեր բերած հայտարարության մեջ բոլոր տնտեսական ցուցանիշները իրական են, դա խոսում է կառավարության վատ աշխատանքի մասին: Ինչո՞ւ չեք պահանջում կառավարության հրաժարականը, պահանջում եք ԵՏՄ-ից դուրս գալ»:
«Ուզում են Կարեն Կարապետյանին մեզանով հանե՞լ…նոր միտք է, հա՞, Աշոտյանը հղացրել…Աշոտյանի պատվերով չի, որ ընդդիմությունը պետք է որեւէ վարչապետի հրաժարական պահանջի: Աշոտյանը խառնել է ընդդիմություններին…Դուք՝ Ձեր Կարեն Կարապետյանը՝ ձեր բերած մարդը»,- ժպտալով ասաց Էդմոն Մարուքյանը:
Նա վստահեցրեց, որ «Ելք»-ը ողջ իշխանական բուրգի աշխատանքից է դժգոհ. «Նրանք բոլորը պետք է հեռանան՝ ծայրից ծայր: Ապրիլին նախագահի ժամկետը լրանում է, կարող են բոլորով հեռանալ»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ