2017թ. Գրականության նոբելյան մրցանակը շնորհվել է ճապոնական ծագմամբ բրիտանացի գրող Կաձուո Իսիգուրոյին:
«Իսիգուրոն իր վեպերում աներևակայելի զգացմունքային ուժով մերկացնում է աշխարհի մասին մեր պատրանքային պատկերացումների ետևում թաքնված անդունդը»,-ասվում է Նոբելյան մրցանակի կազմակերպչական կոմիտեի հայտարարության մեջ:
Կաձուո Իսիգուրոն ծնվել է 1954թ. Նագասակիում: 1960թ. նրա ընտանիքը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա: Իսիգուրոյի գրչին է պատկանում 7 վեպ: Նրա «Օրվա մնացորդները» գիրքն արժանացել է Բուկերովյան մրցանակի և էկրանավորվել է:
2016թ. Գրականության նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
BREAKING NEWS The 2017 #NobelPrize in Literature is awarded to the English author Kazuo Ishiguro pic.twitter.com/j9kYaeMZH6
— The Nobel Prize (@NobelPrize) October 5, 2017