ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսպես է մեկնաբանում գործընկերոջ՝ Նիկոլ Փաշինյանի ահազանգն այն մասին, որ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանն այսօր միջանցքում բռունցքներով հարձակվել է իր վրա. «Երբ մարդիկ փաստարկները կորցնում են, դիմում են բռունցքներին»:
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Մարուքյանը նկատեց. «Շատ են ասում, որ սա նախորդ խորհրդարանը չի, քաղաքակիրթ խորհրդարան է…եթե քաղաքակիրթ մարդիկ են իրենց այդպես պահում, բա ոչ քաղաքակիրթների՞ց ինչ ակնկալենք»:
Մարուքյանը համոզված է՝ այս օրերին «Ելք»-ի յոթ պատգամավորներն իշխանական 70 պատգամավորների փաստարկները ջարդուփշուր են արել. «Այդ ի՞նչ մեծամասնություն է, որ բռնությամբ է փորձում հարց լուծել»:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ իր հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն այսպես է նկարագրել դեպքը. «Մոտեցել է Գեղամյանն ու ասել՝ «անունս չտաս նիստի ժամանակ»: Փաշինյանն էլ ասել է՝ «այդ ինչպե՞ս, չէ՞ որ խորհրդարանում ենք»:
Մարուքյանը նաեւ պնդեց՝ ՀՀԿ-ն պետք է դատապարտի կատարվածը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ