Լրահոս
Օրվա լրահոսը

Զեմֆիրան և Ռենատա Լիտվինովան ամուսնացե՞լ են. ԶԼՄ-ներ

Հոկտեմբեր 05,2017 14:46

ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, թե երգչուհի Զեմֆիրան և ռեժիսոր Ռենատա Լիտվինովան ամուսնացել են, գրում է Lenta.ru-ն:

Հարսանիքը տեղի է ունեցել Շվեդիայում, որտեղ միասեռ ամուսնությունները թույլատրված են 2009թ-ից: Հաղորդվում է, որ հարսանիքից հետո զույգը մեկնել է Ստոկհոլմ և Տալլին:

Լիտվինովայի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը:

Զեմֆիրան և Լիտվինովան վաղուց են աշխատում միասին: 2014թ. Զեմֆիրան ներկայացրեց իր Жить в твоей голове երգը, որի ռեժիսորը Լիտվինովան է:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Հ. Գ. Ավելի ուշ դերասանուհու օգնականը նույն ԶԼՄ-ում հերքել է համացանցում հայտնված այդ լուրերը. «Ռենատան շատ վրդովված է, որ ԶԼՄ-ներում նման սուտ լուրեր են հայտնվում, նա անչափահաս դուստր ունի… Նա ճանապարհ կփնտրի հեղինակներին զրպարտության համար պատժելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031