ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տեղեկություններին, թե ինքը եղել է միջանցքում ընդհարված պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին եւ Արտաշես Գեղամյանին բաժանողներից մեկը:
«Շա՜տ բան են անում՝ այդպես են ասում»,-ասաց Ազիզյանը, ապա վստահեցրեց՝ ինքը պատգամավորներին մոտեցել է այն ժամանակ, երբ ամեն ինչ արդեն վերջացած է եղել: «Ո՞վ ասեց, որ «ռազբորկա» են արել…Ձայներ լսեցի, մոտեցա…»:
Դեպքին Ազիզյանն այսպիսի գնահատական տվեց. «Ա՜յ մարդ, այդ ո՞ր խորհրդարանում վիճաբանություն չի լինում»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ