ԱԺ-ում այսօր «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առիթով ՀՀԿ խմբակցությունում քննարկում եղավ: Լրագրողների հետ զրույցում խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը միջադեպը նկարագրել հրաժարվեց, որովհետեւ մասնակից չի եղել, նաեւ չասաց, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է պատմել իրեն: «Երեւույթն, իհարկե, անընդունելի է, բայց ոչ մի խորհրդարան ապահովագրված չէ նման դեպքերից»,-ասաց Գագիկ Մելիքյանը:
Նա չհամաձայնեց լրագրողի այն դիտարկման հետ, թե նախկին ՀՀԿ-ական պատգամավոր առաքել Մովսիսյանին՝ «Շմայս», փոխարինում է Արտաշես Գեղամյանը:
Գագիկ Մելիքյանը վստահեցրեց, որ ՀՀԿ-ում կատարվածը կքննարկեն եւ ըստ այդմ՝ կարծիք կհայտնեն:
Նկատառմանը, թե՝ եթե մի պատգամավոր համաձայն չէ մյուսի կարծիքի հետ, պետք է ֆիզիկական բռնությամբ պատասխանել, Մելիքյանն այսպես արձագանքեց. «Չգիտեմ՝ ինչ բռնություն է եղել, բայց ֆիզիկական բռնությունն ընդունելի չէ ցանկացած դեպքում»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ