Չեխիայում անցկացված GPC վարկածով Փաուերլիֆթինգի առաջնությանը, որին մասնակցում էր 32 երկիր և 706 մարզիկ, Հայաստանը ներկայացված էր երկու մարզիկով՝ Քաջարան քաղաքից Սևակ Մանուկյանն ու Գոռ Անդրեասյանը:
Սևակ Մանուկյանը մինչև 67,5 կգ քաշային կարգում ծանրաձողի պառկած սեղմում վարժությունում 160 կգ արդյունքով զբաղեցրել է առաջին հորիզոնականը, իսկ Գոռ Անդրեասյանը մինչև 100 կգ քաշային կարգում սեղմել է 165 կգ եւ երիտասարդների պայքարում զբաղեցրել 3-րդ տեղը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ