Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում չթույլատրված ծառահատումների գործով դատական նիստն այսօր հետաձգվեց: Դատարան չէր ներկայացել հայցվոր կողմի ներկայացուցիչը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի տասնվեցին:
Հիշեցնենք, որ Ալեքսան Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, չունենալով ծառահատման թույլտվություն, բենզասղոցով ապօրինի հատել է անտառային ֆոնդի մեջ չմտնող 21 հատ բարդի տեսակի կենսունակ ծառեր, որի հետևանքով Երևան համայնքին պատճառել է առանձնապես խոշոր չափի` 1.920.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Հիշեցնենք, որ Ալեքսան Սամսոնյանը «Դելֆին» մանկապատանեկան լողի մարզադպրոցի տնօրենն է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ