Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ ԱԺ միջանցքում ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը բռունցքով հարձակվել է իր վրա: Գեղամյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ինքն իր աշխատասենյակում նստած է եղել: Լրագրողներին հաջողվեց կարճ զրույց ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ:
Արտաշես Գեղամյանի այն նկատառմանը, թե՝ «եթե ես նրան հարվածած լինեի, նա կհայտնվեր հիվանդանոցում», Փաշինյանը հեգնանքով այսպես արձագանքեց. «Դա նշանակում է, որ Արտաշես Գեղամյանը Արտաշես Գեղամյան է…»:
Այլ հարցերի Փաշինյանը չպատասխանեց, ասաց, որ ասելիքն արդեն իսկ հայտնել է սոցցանցի իր էջում: Ի դեպ, Փաշինյանի աշխատասենյակից դուրս եկավ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ