Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմի՝ սեպտեմբերի 30-ի լայն հնչեղություն ստացած որոշումը դեռ պաշտոնական ուժ չունի: Կիրառվելիք պատժամիջոցների չափն ու ժամկետները վերջնականապես պարզ կդառնան հոկտեմբերի երկրորդ կեսին:
Բայց մի բան հաստատ է. Հայաստանի մինչեւ 20 եւ 23 տարեկան տղաների եւ աղջիկների հավաքականները մասնակցելու են հոկտեմբերի 15-ից 21-ը Ալբանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Aravot.am-ին հայտնի են հավաքականների ամբողջական կազմերը:
Աղջիկներ
20 տարեկաններ. 75 կգ՝ Սոնա Պողոսյան, +90 կգ՝ Արփինե Դալալյան:
23 տարեկաններ. 58 կգ՝ Իզաբելլա Յայլյան, 90 կգ՝ Տաթեւիկ Հակոբյան:
Տղաներ
20 տարեկաններ. 69 կգ՝ Հրայր Հովհաննիսյան, 85 կգ՝ Դավիթ Հովհաննիսյան եւ Կարեն Ավագյան, 105 կգ՝ Սամվել Գասպարյան, +105 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան:
23 տարեկաններ. 77 կգ՝ Ժորժ Եղիկյան, 85 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, 94 կգ՝ Կարուշ Ղուկասյան, 105 կգ՝ Մկրտիչ Մկրտչյան, +105 կգ՝ Գոռ Մինասյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ