Լրահոս
Օրվա լրահոսը

8 տարվա մեջ ՀՀ պետական պարտքն ավելացել է մոտ 4 մլրդ դոլարով. «168 ժամ»

Հոկտեմբեր 05,2017 12:36

2008թ. վերջին ՀՀ պետական պարտքը 1.9 մլրդ դոլար էր, 2016-ի վերջին ավելի քան 5.9 մլրդ դոլար։ Այսինքն՝ 8 տարվա մեջ ՀՀ պետական պարտքն ավելացել է մոտ 4 մլրդ դոլարով։ Ու ամեն անգամ, լրացուցիչ վարկ ներգրավելիս, կառավարությունը հավաստիացրել է, որ դա տնտեսությունն աշխուժացնելու, բիզնեսին օգնելու, տնտեսական աճ ապահովելու նպատակով է։ Սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք։ Իսկ մեր ունեցածն այն է, որ պետական պարտքի սպասարկումն արտամղել է սոցիալական ծախսերը, և մենք հաջորդ տարի 20 մլրդ դրամով ավելի շատ տոկոսավճար ենք մուծելու (ընդհանուր՝ 140 մլրդ դրամ), սակայն չենք կարող թոշակառուին մի քանի հազար դրամով ավելի շատ թոշակ վճարել։

Վերջին դիտարկումը։ Ինչպես նշեցինք, ֆինանսների նախարարն ասում է, որ կարևոր է ՀՆԱ-ն ավելի արագ աճի, քան պարտքը։ Ցավոք, մեզ մոտ դեռ հակառակ դինամիկան է։ 2016թ. պետական պարտքն աճել է 17%-ով (5 մլրդ 77 մլն դոլարից հասնելով 5 մլրդ 942 մլն դոլարի), իսկ ՀՆԱ-ն աճել է 0,2%-ով։ 2017թ. պետական պարտքը կաճի 14,6%-ով (5 մլրդ 942 մլն դոլարից հասնելով 6 մլրդ 810 մլն դոլարի), իսկ ՀՆԱ-ի աճը, ըստ պաշտոնական կանխատեսումների, կկազմի 4.3%։

Միակ ուրախալի կետն այն է, որ այդ տարբերությունը հաջորդ տարի՝ 2018-ին, կնվազի, պետական պարտքը կաճի 5.9%-ով (հասնելով 7.2 մլրդ դոլարի), իսկ ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 4.5%։ Եթե կառավարությանը հաջողվի հետագա տարիների համար ապահովել տարեկան միջինը 5% տնտեսական աճ և զսպել պարտքային ախորժակը, ապա պարտքային վիճակն աստիճանաբար կբարելավվի և կախվածությունն արտաքին աղբյուրներից կթուլանա։ Սակայն դրա համար, բարեփոխումներից բացի, անհրաժեշտ է, որ ներգրավված վարկերն իսկապես ծառայեն իրենց նպատակին, ոչ թե փոշիանան անհասկանալի ու անիմաստ ծրագրերի միջոցով։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031