Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյան. «Ես իմ անցյալից չեմ փախչում, որովհետեւ թաքնվելու պատճառ չունեմ». «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 05,2017 12:15

Հարցազրույց ԱԺ «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ

Տեղական ինքնակառավարման մարմինները կարեւոր ինստիտուտ է, ու պետք է, որ քաղաքական ուժերն առանձնակի ուշադրություն դարձնեն ՏԻՄ ընտրություններին իրենց ակտիվ մասնակցությամբ: Մինչդեռ նոյեմբերի 5-ին սպասվող ընտրություններին ընդառաջ քաղաքական ակտիվություն չկա: Ըստ ձեզ՝ ինչո՞ւ:

-Աշխարհում երկրի զարգացման այլ տարբերակ, երկրի վերելքի համար այլ ճանապարհ չկա, բացի ժողովրդի ընտրությունների միջոցով ՏԻՄ ինստիտուտ ձեւավորելը, այսինքն՝ երբ ժողովուրդը գնում ու ընտրում է իր գյուղապետին, իր քաղաքապետին:

Դեմ եմ, որ ամբողջ երկիրը կուսակցականանա: Ու բոլորովին պարտադիր չէ, որ ՏԻՄ ընտրություններում ակտիվ լինեն կուսակցությունները: Մեկը կուսակցական չէ, չի էլ ուզում որեւէ կուսակցության անդամ դառնալ, բայց շատ է ուզում իր գյուղի ու քաղաքի համար օգտակար մարդ լինել: Եվ որոշում է, որպես անհատ, առաջադրել իր թեկնածությունը՝ չներկայացնելով որեւէ քաղաքական ուժ:

Կուզեմ, որ հենց այդպես լինի, կուզեմ, որ ժողովրդի միջից լինեն գյուղապետերը, քաղաքապետերը, մարզպետները: Չնայած այդ պաշտոններում անկուսակցականներ շատ քիչ են լինում, բայց լինում են նման դեպքեր, երբ ժողովրդի միջից դուրս է գալիս մի անհատ ու իր ժողովրդի հետ, Աստծո կամոք, հաղթում բոլոր հզոր կուսակցություններին:

Ո՞ւմ նկատի ունեք, ո՞վ է այդ գերհզոր անձը, որն առանց կուսակցական հովանավորության կարող է հաղթել հզոր կուսակցություններին: Ինչոր մեկի՞ն եք ակնարկում:

-Ես եմ՝ ձեր խոնարհ ծառան. 96 եւ 99 թվականներին առաջադրել եմ իմ թեկնածությունը ու հաղթել այդ ժամանակվա հզոր կուսակցություններին:
2008-ին եմ դարձել ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար, մինչ այդ կուսակցական պատկանելություն չեմ ունեցել։ Լինելով այդպիսին, 96-ին հաղթել եմ ՀՀՇ-ին, որի ձեռքին էր երկրի իշխանական ղեկը: 99-ին՝ չլինելով կուսակցական, դարձա քաղաքապետ: Այսինքն՝ ուզում եմ, որ քաղաքապետեր, գյուղապետեր ընտրվեն ոչ թե քաղաքական կուսակցության անդամները, այլ ժողովրդի կողմից ընտրված անկուսակցական մարդիկ: Փառք Աստծո, իմ աշխատանքն այդ պաշտոնում ստացվեց ու կառուցեցի քաղաքը:

Ժողովրդից երբեմն լսում ենք հետեւյալ խոսքերը՝ Ղուկասյանը խոսում է Աստծո անունից, բայց

-Նման բաներ ասողները քաղաքական անբարոյականներ են, դու գնա ժողովրդի մոտ, ոչ թե մեկի կամ մյուսի բարեկամի, որն ուզում է քաղաքականացված բաներ ասել: Գնա Գյումրին սիրող գյումրեցու մոտ ու կտեսնես, որ իրանց 80-90 տոկոսն իմ կողքին է: Եթե այդպես չլիներ իմ նստած տեղում ձայն չէի հավաքի: 17 000 բնակարան եմ բաժանել, 40 000 տնակ եմ հանել, 100 մլրդ դրամի շինարարություն եմ արել, դրա համար էլ մարդիկ գնացին ու ինձ ընտրեցին: Ես իմ անցյալից չեմ փախչում, որովհետեւ թաքնվելու պատճառ չունեմ:

Ա. Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա  համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031