Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իգնատի Առաքելյան. «Եղանակային պայմաններն են, որոնք բերել են անասնակերի թանկացմանը, ինչն էլ բերել է մսի գնի թանկացմանը». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 05,2017 12:04

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ։

– Մսի գինը գնալով աճում է։ Պատճառներից մեկն այն է, որ անասուն պահելը շահավետ չէ գյուղացու, ֆերմերի համար։ Դուք՝ որպես գյուղնախարար, ի՞նչ եք անում, որ միսը էժանանա։

– Որեւէ պետական օրենսդրական դաշտի կարգավորում չի կարող բերել այդպիսի թանկացմանը։ Դրա ազդեցությունն այնքան մինիմալ է, որ անգամ մրցակցային դաշտի պայմաններում չի էլ լինի որեւիցե թանկացում։ Ուրիշ բան, ո՞ր թանկացման համար։ Դա եղանակային պայմաններն են, որոնք բերել են անասնակերի թանկացմանը, ինչն էլ բերել է մսի գնի թանկացմանը։

Կա սպառման աճ, որի տվյալներն այս պահին մենք ուսումնասիրում ենք։ Ամեն մեկն առանձին չի կարող ազդեցություն ունենալ մսի գնի վրա, բայց կոմպլեքսով իրար հետ՝ արտահանումը, սպառումը, եղանակային պայմանները, կարող են բերել գնի բարձրացման։

Երբեք պետք չի դրանից անհանգստանալ, դա ուղղակի այս իրավիճակից ելնելով է։ Շուկան կկարգավորի դա։ Ես չեմ հավատում նրան, որ գները կբարձրանան, կիջնեն, նորից կբարձրանան։

Այս բարձրացումը ավելի շատ պանիկային բարձրացում է, հետո իջեցում կլինի, եւ գինը կկարգավորվի։ Ինչպես ամեն ինչն է երկրում կարգավորվում։ Ամեն ինչ փոփոխական է, չի կարող լինել միշտ նույն գինը։

Զրուցեց Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031