«2018 թվականին ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարում իրականացված միջոցառումները գնահատվելու են մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից, մասնավորապես՝ գնահատվելու են տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն գործողությունների եւ ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի շրջանակներում կատարված աշխատանքները»,-այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ըստ նրա, բազմիցս հայտարարում են կոռուպցիայի դեմ պայքարում իրենց վճռականության մասին եւ վերջին մեկ տարվա ընթացքում նախաձեռնվել եւ իրականացվել են մի շարք առարկայական օրենսդրական եւ գործնական փոփոխություններ:
Վարչապետը արդարադատության նախարարին հանձնարարեց ամփոփել եւ ներկայացնել առաջարկություն՝ համապատասխան պետական մարմինների կողմից կատարման ենթական գործողությունների ապահովման վերաբերյալ: Պարոն Կարապետյանը կառավարության աշխատակազմի ղեկավարին էլ հանձնարարեց արդարադատության նախարարի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա նախապատրաստել վարչապետի հանձնարարականի նախագիծ՝ բոլոր շահագրգիռ մարմիններին հստակ ժամկետներում իրենց իրավասության ներքո գտնվող գործողությունների կատարման վերաբերյալ: «Գործողությունների կատարման ընթացքի նկատմամբ սահմանել խիստ հսկողություն և պարբերաբար զեկուցել ինձ» ,- ասաց Կարեն Կարապետյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ