Նախագահի աշխատակազմից 54 հաստիք է կրճատվել, կխնայվի 21,9 միլիոն դրամ
Այսօր ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանին հայտնեց, որ ՀՀ նախագահի աշխատակազմից 54 հաստիք է կրճատվել, ինչի արդյունքում խնայվել է 21,9 միլիոն դրամ: Ըստ ֆինանսների նախարարի, խնայված գումարները կուղղվեն բյուջեի պահուստային ֆոնդ՝ այլ նպատակներով օգտագործելու:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ