ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր քիչ առաջ ահազանգել է, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը ԱԺ միջանցքում բռունցքներով հարձակվել է իր վրա: Գեղամյանն իր աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում նախ զարմացավ Փաշինյանի ասածներից, ապա ասաց, որ կես ժամ է՝ իր աշխատասենյակում նստած է:
-Բայց Նիկոլ Փաշինյանի դեմքը կարմրած էր:
-Դե, ամոթից կարմրել է: Երբ մարդն անհեթեթ հարցադրումներ է անում, խիղճը տանջում է…,-պատասխանեց Գեղամյանը:
-Բայց դուք հարձակվե՞լ եք բռունցքներով:
-Եթե ես բռունցքներով հարձակվեի, նա կլիներ հիվանդանոցում, որովհետեւ ես երեք տարի բռնցքամարտիկ եմ եղել: Ես կռված մարդու տեսք ունե՞մ…անհանգիստ եմ, որովհետեւ տասը հոգով միանգամից հարձակվել եք վրաս՝ գործից կտրում եք…
Ապա Արտաշես Գեղամյանը նկատեց, որ եթե տղամարդիկ իրար միջեւ հարցեր են պարզում, այդ մասին չեն բարձրաձայնում:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ