«Քիչ առաջ Արտաշես Գեղամյանը Ազգային ժողովի միջանցքում բռունցքներով հարձակվել է Նիկոլ Փաշինյանի վրա՝ սպառնալով այլեւս իր անունը չասել, թե չէ՝ սենց…նենց»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:
Նա դիմեց ՀՀԿ-ականներին. «Ժողովուրդ, սա Ազգային ժողո՞վ է, թե՞ ինչ: Խնդրում ենք մի հատ ձեր պատգամավորներին կարգի հրավիրեք եւ եթե զսպաշապիկի կարիք ունեն, ասեք իմանանք: Եթե մեր վրա հարձակվելու են, մենք էլ համապատասխան տրամադրված գանք՝ դուբինկաներով»:
Գորգիսյանը հորդորեց ՀՀԿ-ի կարգապահական տույժի ենթարկել Գեղամյանին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ