Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Արամյան. «Ես սովորական ապրող մարդ եմ». «Հրապարակ»

Հոկտեմբեր 05,2017 10:55

Երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էլ այս հարցին անդրադարձավ, թե ինչու երկրի սոցիալական վիճակը չի լավանում, կամ ինչու բյուջեով աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ։ Արամյանն ասաց, որ պետք է կա՛մ տնտեսական աճ ապահովել, կա՛մ սոցիալական ռեֆորմ անել։ Իրենք նախընտրում են նախ տնտեսական աճ ապահովել։

«Օրգանիզմի վերականգնում, այնպես, ինչպես մարդը երբ հիվանդանում է, եւ հաբ ես տալիս, միանգամից հաբը չի ազդում վրան, կամաց-կամաց է ջերմությունն իջնում մինչեւ 36.6-ի։ Դրանից հետո, երբ որ դու տեստավորում ես ու տեսնում ես՝ մարդն առողջ է, բնականաբար, կարող ես իրեն դնել վազքուղու վրա։ Հիմա տեսեք, տնտեսության մեջ, իրականում, այնպես չի լինում, որ մեկ-երկու տարվա շոկից հետո դու միանգամից արագ հետ ես գալիս։ Մենք հիմա 2017 թվականը պետք է կայունացնենք, 2018 թվականին էլ զարգացման մեկնարկը պետք է տրվի։ Բայց, որպեսզի վստահ լինենք, որ այն ջանքերը, որ ներդնում ենք, ներառյալ՝ մեր ռեֆորմները, կապիտալ ծախսերը, դա գնում է տնտեսական հենքերի ուժեղացմանը, եւ իրականում մենք կարող ենք հավակնել ոչ թե 3.4 տոկոսի, այլ 5 տոկոսի, այն էլ՝ պերմանենտ 5 տոկոսի, արդեն դու կարող ես վստահ կատարել սոցիալական որոշումներ»,- արդեն զրույցում բժշկատնտեսագիտական համեմատական անցկացրեց Վարդան Արամյանը։

– Այսօր փաստացի կարագն ու միսը թանկացել են, դրանք լայն սպառման ապրանքներ են։

– Հասկանում եմ, ինձ վրա ազդում է ոչ միայն դա… ցավալի է, իհարկե,

բայց…

– Ձեզ վրա դժվար ազդի, պարոն Արամյան, խոսքն ավելի շատ սոցիալապես անապահով խավի մասին է։

– Չէ, ես սովորական ապրող մարդ եմ, նույնը՝ նաեւ մնացածը։ Ու էնպես չէ, որ ես բարեկամներ կամ գյուղում ապրող հարազատներ չունեմ, որոնք որ իրականում էնպես չէ, թե հոյակապ լավ են ապրում։ Նրանք էլ ապրում են

սովորական կյանքով, ինչ որ յուրաքանչյուր գյուղացի, նույնը՝ իմ հորեղբոր տղաները եւ այլն։ Էնպես չէ, որ ես չեմ մտածում էդ խնդիրների մասին։ Ես ուրիշ բան եմ ասում. երբ որ մեկ-երկու ապրանքի գները բարձրանում են 10-20 տոկոսով, դա ընդամենը քո սպառողական զամբյուղում կարող են մի քանի հատ լինել։ Որպեսզի դու իմանաս, որ կյանքի որակը գնաճի տեսանկյունից փոխվել է, օրինակի համար՝ կոմունալ ծառայությունների համար սահմանվող սակագներն էլ նվազել են։ Դա էլ է ազդում։ Էսօր ԱՎԾ-ն հրապարակել է ապրանքների ցանկ, որ ընդհուպ 30 տոկոսանոց անկում են գրանցել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031