Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Եվրոպայում բնական գազի պահանջարկը գնալով կավելանա, իսկ Ադրբեջանը Եվրոպայի համար միակ նոր էներգետիկ աղբյուրն է, գրում է «ՌԻԱ Նովոստին:
«Ադրբեջանում էներգետիկ սեկտորի զարգացումը չի սահմանափակվում մեր երկրի ներսում: Ինչ վերաբերում է էներգետիկ անվտանգությանը, ապա ամբողջ աշխատանքն արված է, մենք արտահանում ենք նավթ, գազ, էլեկտրաէներգիա տարբեր ուղղություններով: Մենք ունենք 7 խողովակաշար: Դրանցից 3-ով արտահանվում է նավթ, որից երկուսը անցնում են Սև ծովով, մեկը՝ Միջերկրական: Գազատարների թիվը 4 է, դրանցով մենք կարող ենք գազ տեղափոխել տարբեր ուղղություններով՝ Վրաստան, Թուրքիա, Իրան և Ռուսաստան»,- ասել է Ալիևը ԵՄ խորհրդի անվտանգության և քաղաքականության հարցերով կոմիտեի պատվիրակության հետ հանդիպմանը:
Ալիևի խոսքով՝ վերջին առավել խոշոր գազատարը ձգվում է Բաքվից Իտալիա, դրա շինարարությունը շարունակվում է:
«Մենք ամբողջ աշխատանքն արել են ժամանակակից տրանսպորտային ենթակառուցվածքների համար: Մեր պաշարները հայտնի են, շուկան որոշված է: Մեզ համար ամենախոշոր շուկան Եվրոպան է, որը գնալով ավելի շատ գազի պահանջ է զգում: Մեզ հայտնի է, որ Եվրոպայում բնական գազի պահանջարկը կավելանա, իսկ Ադրբեջանը Եվրոպայի համար միակ նոր էներգետիկ աղբյուրն է: Այս պահին օգտագործվում են Եվրոպային գազ մատակարարող մնացած բոլոր աղբյուրները: Ադրբեջանը նոր աղբյուր է, գտնվում է ոչ հեռու, պաշարները մեծ են, ունի ներուժ, որը բավարար է հաջորդ տասնամյակների համար»,- ասել է Ալիևը:
«Հարավային գազային միջանցքով» նախատեսվում է 10 մլրդ խորանարդ մետր ադրբեջանական գազ տեղափոխել Կասպից ծովով՝ Վրաստանով և Թուրքիայով տեղափոխել Եվրոպա
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ