Այն բանից հետո, երբ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) որոշեց փոփոխություններ մտցնել ըմբշամարտի կանոններում, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը վերսկսում է կանոնավոր մրցելույթները Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
Արսենը օրերս Ղազախստանում մասնակցել է Բոլատ Տուլիխանովի միջազգային մրցաշարին եւ 75 կգ քաշային կարգում զբաղեցրել է երրորդ տեղը: Մեր երկրորդ ըմբիշը՝ 85 կգ քաշային Սարգիս Քոչարյանը, անմասն է մնացել մեդալից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ