Անցած շաբաթ սպորտի ոլորտում սկանդալ եղավ՝ սպորտի երիտասարդ նախարար, Գագիկ Ծառուկյանի հովանավորյալ Հրաչյա Ռոստոմյանն անզգուշություն ունեցավ Սամվել Կարապետյանին քննադատելու՝ Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հրաժարվելու համար, ինչին արձագանքեցին ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակից՝ նախարարին «փոքր մարդ» որակելով։ «Փառք Աստծո, այսօր ՀԱՕԿ-ի նախագահի շնորհիվ թե՛ ծանրամարտը ե՛ւ թե ըմբշամարտը որեւէ խնդիր չունեն։ Ավելին՝ Ծառուկյանի ջանքերով մեծացել են ֆինանսական ներդրումները»,- ասել էր նա։ «Ընդամենը խորհուրդ կտանք նրան՝ իր գործով զբաղվել եւ իր ղեկավարած կառույցի ձախողումների համար պատճառներ չփնտրել»,- արձագանքել էին Կարեն Կարապետյանի գրասենյակից։ Այս բախման, Սամվել Կարապետյանի հրաժարականի պատճառների մասին զրուցեցինք սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ։
-Կարեն Կարապետյանի գրասենյակից համարեցին, որ Դուք «փոքր մարդ» եք, որ գնահատեք։
– Նախեւաաջ ասեմ, որ փորձում եմ տարբեր գրասենյակների հայտարարություններ չմեկնաբանել։ Սակայն պետք է նշեմ, որ ես սպորտի նախարար նշանակվել եմ վարչապետի առաջարկով եւ ՀՀ նախագահի հրամանագրով, ուստի իմ գործողություններին գնահատական կարող է տալ միայն մարզաշխարհը, կառավարության ղեկավարը եւ, իհարկե՝ հանրապետության նախագահը։ Մնացած, այդ եռանկյունուց բացի, որեւէ այլ մեկնաբանություն չեմ մեկնաբանում, հատկապես, որ երիտասարդ կյանքում էնքան հայտարարություններ ու մեկնաբանություններ եմ լսել, հերիք է…
– Ուզում եք ասել, որ չե՞ք վիրավորվել, որ Ձեզ «փոքր մարդ» են ասել։
– Այդ կարգի ելույթներին ուշադրություն չեմ դարձնում։
– Այդ հեռահար բանավեճից հետո հանդիպե՞լ եք Գագիկ Ծառուկյանին կամ Սերժ Սարգսյանին, ընդհանրապես՝ հաշտվե՞լ եք մյուս կողմի հետ, ինչպես մամուլն է գրում։
– Մանր-մունր ասեկոսեների վրա Ձեր թանկագին ժամանակը մի վատնեք։
– Հանդիպում եղե՞լ է։
– Ոչ։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում